Թոփ 100 FHM. Ջենիֆեր Լոուրենսը՝ աշխարհի ամենասեքսուալ կին, Քարդաշյանը 38-րդն է

14:11   1 մայիսի, 2014

Ջենիֆեր Լոուրենսն աշխարհի ամենասեքսուալ կինն է: FHM ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենասեքսուալ կանանց ամենամյա վարկանիշային աղյուսակը: 2014 թվականին առաջին հորիզոնականում է հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 38-րդ հորիզոնականում է:

Հասկանալի չէ, թե ինչպես է այդ հնարավոր, առավել եւս, որ Քիմ Քարդաշյանի հետեւում են մնացել այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Իրինա Շեյքը (50), Օռլանդո Բլումի նախկին կին Միրանդա Քերրը (48), երգչուհի Շակիրան, դերասանուհի Ջեսիկա Ալբան եւ այլք:

Հարցազրույցում «Խաբեություն ամերիկյան ձեւով» ֆիլմի աստղը խոստովանել է, որ շատ ուրախ է այս վարկանիշային աղյուսակի հաղթողը լինելու համար. «Ինձ համար այդ իրականում մեծ նշանակություն ունի: Շնորհակալ եմ ամսագրի ընթերցողներին եւ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ես շատ շոյված եմ: Հավատում եմ, որ սեքսուալ լինելու համար պետք չէ շատ կոսմետիկա օգտագործել, անթերի սանրվածք ունենալ եւ շքեղ մարմին:

Այդ հասկացությունն ինձ համար առաջին հերթին ենթադրում է ինքնավստահություն, ներդաշնակություն եւ երջանիկ ժպիտ»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի վարկանիշային աղյուսակը գլխավորում էր Միլա Կունիսը, ով այս տարի 6-րդ հորիզոնականում է:

Ջենիֆեր Լոուրենս – 1-ին հորիզոնական

Միշել Կիգան – 2-րդ հորիզոնական

Ռիհանա – 3-րդ հորիզոնական

Էմիլի Ռատաժկովսկի – 4-րդ հորիզոնական

Քեյլի Կուոկո – 5-րդ հորիզոնական

Միլա Կունիս – 6-րդ հորիզոնական

Բեյոնսե – 7-րդ հորիզոնական

Լյուսի Մեքլենբուրգ – 8-րդ հորիզոնական

Նիկոլ Շերզինգեր – 9-րդ հորիզոնական

Սքարլեթ Յոհանսոն – 10-րդ հորիզոնական

Քիմ Քարդաշյան - 38-րդ հորիզոնական

Միրանդա Քերր - 48-րդ հորիզոնական

Իրինա Շեյք - 50-րդ հորիզոնական



© NEWS.am STYLE