Քիմ Քարդաշյանի նկարով Vogue-ը գերազանցել է Բեյոնսեի եւ Միշել Օբամայի նկարներով թողարկումների վաճառքի ցուցանիշը

17:08   1 մայիսի, 2014

Վերջերս Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը հայտնվել են Vogue ամսագրի շապիկին, ինչը նորաձեւության աշխարհում միանշանակ չի ընդունվել: Սակայն ամսագիրը վաճառքի ռեկորդներ է սահմանում: Այսօրվա դրությամբ ամսագրի ավելի քան կես միլիոն օրինակ է վաճառվել:

33-ամյա Քիմի եւ նրա ապագա ամուսնու նկարով ամսագիրն արդեն հասցրել է գերազանցել երգչուհի Բեյոնսեի մասնակցությամբ համարի վաճառքի ցուցանիշը: Երգչուհու նկարով համարը վաճառվել էր 350 հազար օրինակով:

Քիմին հաջողվել է 200 հազարով գերազանցել նաեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, ում լուսանկարով ամսագիրը վաճառվել էր 300 հազար օրինակով:

Վերջերս լրագրողները Քարդաշյանին տեսել են, թե ինչպես է Vogue-ի հսկայական քանակությամբ օրինակներ գնում: Պարզվում է՝ Քիմը դրանք գնել է իր եւ իր մեծ ընտանիքի համար:

Աղբյուրը՝ Heat



© NEWS.am STYLE