«Եվրատեսիլ-2014»: Երկրորդ փորձ. Արամ MP3-ի կոստյումն ու Not Alone-ի հատուկ էֆեկտները

20:08   2 մայիսի, 2014

Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին մի քանի օր է մնացել: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն անցկացրել է երկրորդ փորձը: Առաջին անգամ ցուցադրվել են հատուկ էֆեկտներ, որոնք ուղեկցել են Not Alone ստեղծագործությունը:

Բացի այդ, Արամը ելույթ է ունեցել այն կոստյումով, որով նա մայիսի 6-ին ներկայանալու է մրցույթի առաջին կիսաեզրափակչին:

«Մենք դեռ մտածում ենք, թե ինչ գույն կոստյում ընտրենք. մոխրագո՞ւյն, թե՞ սեւ, ինձ դուր է գալիս սեւը»,- փորձից առաջ նկատել է երգիչը:

Աղբյուրը՝ Eurovision.tv



© NEWS.am STYLE