Ի գիտություն աղջիկների. ինչպես պահպանել սլացիկ կազմվածքը

19:32   5 մայիսի, 2014

Կազմվածքի սլացիկությունը պահպանելու համար ինչեր ասես, որ չեն անում թույլ սեռի ներկայացուցիչները: Նրանք տարատեսակ դիետաներ են փորձում, ֆիզիկական վարժություններ եւ այլն, սակայն մեծ դժվարությամբ կորցրած կիլոգրամները կարող են շատ արագ վերականգնվել նիհարելուն ուղղված այդ գործողությունների ավարտից հետո:

Օպտիմալ քաշը եւ գեղեցիկ ու սլացիկ կազմվածքը պահպանելու համար առաջարկվում է հետեւել մի քանի խորհրդի:

Նախ՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ամբողջ օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ ընդունելուն, ընդ որում, լավագույն տարբերակը պարզ ջուրն է, որը կալորիաներ չի պարունակում:

Քաղցր գազավորված ըմպելիքներից հարկավոր է ամբողջությամբ հրաժարվել՝ նախապատվությունը տալով բնական կամ թարմ քամած հյութերին, որոնք նույնպես դրական են ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա:

Օրվա համար նախատեսված սննդի հիմնական մասը հարկավոր է ընդունել նախաճաշին: Ցանկալի է այդ ժամանակ սննդակարգում ներառել նաեւ թարմ մրգեր: Եթե քաղցրեղենից ամբողջությամբ հրաժարվել չեք կարողանում, հարկավոր է այն նույնպես ուտել օրվա առաջին կեսին, ընդ որում՝ ոչ մեծ քանակությամբ, ինչպես նաեւ նախապատվությունը տալ ոչ շատ կալորիա պարունակող աղանդերին:

Նրանք, ովքեր ցանկանում են պահպանել սլացիկ կազմվածքը, չպետք է անտեսեն համեմունքները, որոնք, ինչպես հայտնի է, դրական են ազդում օրգանիզմի վրա, օգնում են մարսողությանը, կանխում են ավելորդ ճարպերի առաջացումը:

Աղբյուրը՝ Otvetin.ru



© NEWS.am STYLE