Թեսթ. փորձեք պարզել, թե որքանով եք ծույլ

10:09   6 մայիսի, 2014

Եվ այսպես, տեսնենք, թե որքան ծույլ եք դուք: Ահա ձեզ թեսթ, որը կորոշի այդ: Հաջողության հասնելու համար հաճախ պահանջվում է հաղթահարել բնական պասիվությունը:

1. Առավոտյան արթնանալով՝ անմիջապես վեր եք կենում, թե՞ շարունակում եք եւս մի քիչ անկողնում մնալ:

Ա. Սովորաբար անմիջապես վեր եմ կենում:

Բ. Շատ եմ սիրում մի քիչ էլ պառկել:

Գ. Կարող եմ մի քիչ էլ պառկել, բայց եթե նման հնարավորություն կա:

2. Եթե ձեր ղեկավարը հանձնարարում է որոշակի ժամկետում առաջադրանք կատարել, ինչպե՞ս եք ծախսում ժամանակը:

Ա. Աշխատում եմ ծրագրվածի համաձայն:

Բ. Ձգտում եմ ամեն ինչ ժամկետից շուտ ավարտել, որպեսզի ժամանակ մնա հանգստանալու համար:

Գ. Ամոթ է խոստովանել, բայց ժամանակի մեծ մասն այլ գործերով եմ զբաղվում, իսկ հետո կարող եմ գիշերները չքնել եւ աշխատել:

3. Պատահո՞ւմ է, որ աշխատանքից ուշանաք:

Ա. Հազվադեպ:

Բ. Նման բան գրեթե չի լինում:

Գ. Մասամբ:

4. Վաղվան թողնո՞ւմ եք այն, ինչ կարելի է այսօր անել:

Ա. Մշտապես:

Բ. Ձգտում եմ ամեն ինչ հասցնել:

Գ. Երբեք:

5. Հաճա՞խ եք դիմում ձեր գործընկերներին՝ խնդրելով օգնել կատարել ձեր առաջադրանքը:

Ա. Ոչ, այդ իմ սկզբունքների մեջ չի մտնում:

Բ. Հազվադեպ, միայն եթե ինչ-որ խնդիր կա:

Գ. Իսկ ինչո՞ւ չխնդրել, նրանք լավ մարդիկ են, չեն մերժի:

6. Ձեր կյանքում լինո՞ւմ են պահեր, երբ հրաժարվում եք ձեր ծրագրերից, քանի որ ծուլանում եք:

Ա. Երբեմն, երբ շատ հոգնած եմ լինում:

Բ. Մասամբ:

Գ. Ոչ, եթե որոշել եմ, ձգտում եմ անել ամեն ինչ:

7. Օրվա ռեժիմին հետեւո՞ւմ եք (սնունդ, քուն եւ այլն):

Ա. Այդ ինձ հարկավոր չէ:

Բ. Օրակարգ չունեմ, բայց որոշակի ապրելակերպ ունեմ (աշխատանքի գնում եմ միեւնույն ժամին եւ այլն):

Գ. Այո:

8. Գիշերը լվացարանում չլվացված սպասք թողնո՞ւմ եք:

Ա. Ոչ, երբեք:

Բ. Հազվադեպ:

Գ. Գրեթե միշտ:

9. Ձեզ դասում եք այն մարդկանց շարքին, ովքեր կյանքում ակտիվ դիրքորոշո՞ւմ են ցուցաբերում, թե՞ նրանց շարքին, ովքեր «հոսանքի ուղղությամբ են շարժվում»:

Ա. «Հոսանքի ուղղությամբ շարժվելն» այնքան էլ վատ չէ:

Բ. Երբեմն շտկում եմ ինքս ինձ:

Գ. Ձգտում եմ ինքս մասնակցել իմ սեփական ճակատագրի կառուցմանը:

10. Հաճա՞խ եք տանը խոնավ մաքրում կատարում:

Ա. Շաբաթը 1-2 անգամ, նույնիսկ ավելի: Տանել չեմ կարողանում փոշի:

Բ. Շաբաթը 1 անգամից պակաս:

Գ. Ձգտում եմ հաճախ, բայց ոչ միշտ է ստացվում (աշխատանք եւ այլն):

Իսկ հիմա աղյուսակի օգնությամբ հաշվեք միավորները

Ա

Բ

Գ

1

1

3

2

2

2

1

3

3

2

1

3

4

3

1

2

5

1

2

3

6

2

3

1

7

3

2

1

8

1

2

3

9

3

2

1

10

1

3

2

 

10 -16 միավոր

Շնորհավորում ենք, դուք գործարար եք եւ Օբլոմովին նմանվելը ձեզ չի սպառնում: Բայց պետք չէ մոռանալ նաեւ հանգստի մասին, քանի որ բոլոր գործերը, ամեն դեպքում, չեք կարող հասցնել, իսկ կյանքի ժամանակակից ռիթմի պայմաններում չափազանց հոգնելը դժվար չէ:

17 -23 միավոր

Դուք հաջողությամբ հաղթահարում եք ձեր ծուլությունը, որն այս կամ այն չափով հատուկ է բոլորին: Եթե լիարժեք հանգստի ավելի շատ հնարավորություն ունենայիք, տնային գործերն ու աշխատանքն այդքան շատ ուժ չխլեին, ապա անգործության մատնվելու առիթ էլ չէիք ունենա: Ձգտեք հնարավորինս ակտիվ հանգստանալ՝ բնության գրկում կամ պարզապես մաքուր օդին, այլ ոչ թե պառկել հեռուստացույցի առջեւ: Մի հետաձգեք ձեզ համար հետաքրքիր վայրեր այցելությունը:

24 -30 միավոր

Եթե չեք ծուլացել եւ այսքան կարդացել եք, ուրեմն, ընդհանուր առմամբ, վատ չէ: Հնարավոր է՝ զգայուն էակ եք, գնահատում եք ազատությունն ու կյանքի հարմարավետությունը: Մյուս կողմից՝ սովոր չեք ջանքեր գործադրել ցանկալի արդյունքի հասնելու համար:

Հրաշալի է, եթե հեքիաթային հարուստ եք կամ հովանավոր ունեք, ինչն օգնում է պասիվ կենսակերպ վարել: Բայց եթե, ամեն դեպքում, ստիպված եք հոգ տանել ձեր բարեկեցության մասին, փորձեք նվազագույնի հասցնել սեփական ծուլությունը: Ձեզանից քիչ բան է պահանջվում. նախ՝ սեփական օրակարգը մշակեք եւ անպայման հետեւեք դրան:

Աղբյուրը՝ testio.ru



© NEWS.am STYLE