Հայկական մեդիայի ներկայացուցիչները տոնեցին մամուլի ազատության օրը (ֆոտոռեպորտաժ)

11:35   3 մայիսի, 2014

«LUXURY GROUP»-ի նախաձեռնությամբ երեկ՝ մայիսի 2-ին, չորրորդ իշխանության ներկայացուցիչների համար օրը տոնի էր վերածվել: Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված այս միջոցառումը, որը տոնվում է յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին, համախմբել էր հայկական մեդիադաշտի լավագույն մասնագետներին՝ սկսած հեռուստատեսության, վերջացրած՝ ինտերնետային կայքերի լրագրողներով:

«World Press Freedom Day»-ն անցկացվում է արդեն երրորդ տարին շարունակ: «LUXURY GROUP»-ը, չունենալով կոմերցիոն շարժառիթներ եւ կարեւորելով այն ահռելի աշխատանքը, որ կատարում են հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ջանք ու եռանդ չի խնայում ըստ արժանվույն գնահատելու նրանց մատուցած աշխատանքը: Այս տարին եւս բացառություն չէր:

Միջոցառման գլխավոր գործընկեր «JOSE» ռեստորանային համալիրի «LOUNGE» սրահում մամուլի ներկայացուցիները վայելեցին կենդանի եւ բարձրաճաշակ երաժշտություն, համեղ հյուրասիրություն եւ պարզապես միմյանց ներկայությունը: Երեկոն հագեցած էր շոու-ծրագրով, հետաքրքիր կատարումներով եւ, իհարկե, պարերով:

Միջոցառման հովանավորն էր աշխարհահռչակ «Epson» ընկերությունը, որը տարածաշրջանում առաջին անգամ երեկոյի ընթացքում կազմակերպել էր «Epson Moverio glass»-ի բացառիկ շնորհանդեսը։ Ի դեպ, միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան այն տեղում փորձարկելու։ Նրանք տպավորված էին «Epson Moverio glass»-ի ֆունկցիոնալությամբ։

Ստորեւ ներկայացնում ենք միջոցառման հիշարժան պահերը, որոնք ֆիքսել է NEWS.am STYLE-ի տեսախցիկը:

 

Տեքստը՝ Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE