13:31 3 մայիսի, 2014Աշխարհի ամենասեքսուալ մոդելներից մեկը՝ 32-ամյա Ադրիանա Լիման, հինգ տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է ամուսնուց՝ բասկետբոլիստ Մարկո Յարիչից։
Լուրը հայտնի է դարձել մոդելի պաշտոնական հայտարարությունից։ «Երկար եւ լուրջ քննարկումներից հետո ես եւ Մարկոն որոշեցինք բաժանվել հինգ տարվա ընտանեկան կյանքից հետո։ Մենք հպարտ ենք լինել երկու հրաշալի աղջիկների ծնողները, որոնց մենք կշարունակենք մեծացնել եւ դաստիարակել միասին։ Մենք շնորհակալ կլինենք, եթե հարգանքով վերաբերեք մեր անձնական կյանքին եւ ցանկությանը՝ սկսել մեր կյանքի նոր եւ կարեւոր փուլը՝ առանց ձեր միջամտության»։
Հիշեցնենք, որ Լիման եւ Յարիչն ունեն երկու դուստր՝ 4-ամյա Վալենտինան եւ 19 ամսական Սիեննան։ Զույգի գաղտնի ամուսնությունը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 14-ին։