44-ամյա Մըրայա Քերին բաժանվում է ամուսնուց վեց տարվա համատեղ կյանքից հետո

15:12   3 մայիսի, 2014

Աստղային ամուսնալուծության մասին մեկ լուր այսօր արդեն լսեցինք, ահա եւ երկրորդը։ Հայտնի երգչուհի Մըրայա Քերին բաժանվում է ամուսնուց՝ Նիք Քենոնից։ Պատճառն ամուսնու դավաճանություններն են։ Ինչպես հաղորդում է ամերիկյան ОК! հրատարակությունը, նրանց ամուսնությունը չեն փրկի անգամ փոքրիկ երեխաները՝ Մոնրոն եւ Մորրոկանը։

Մըրայան, ով վերջերս է նկարահանվել Wonderland magazine-ի մայիսյան համարի համար, ամուսնու դավաճանությունների մասին կհայտարարի դատարանում։ Դա կլինի նրա գլխավոր խաղաքարտը՝ 515 միլիոն դոլարի պայքարի համար։ Դատելով այդ հանգամանքից՝ ամուսնալուծությունը խաղաղ չի ընթանա։

Լուրը հաստատվել է նաեւ նրանով, որ Մըրայան եւ Նիքը վաճառքի են հանել Բել էյրի իրենց տունը՝ 12.9 միլիոն դոլարով։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, Մըրայան այլեւս չի կրում ամուսնական մատանին։



© NEWS.am STYLE