Ռուսաստանում առաջին անգամ հայկական դուդուկի փառատոն է անցկացվել

16:35   3 մայիսի, 2014

Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է հայկական դուդուկի փառատոն, որին մասնակցել են ՌԴ լավագույն դուդուկահարները։

Փառատոնն ամենամյա է լինելու, իսկ հաջորդ տարի այն կստանա միջազգային փառատոնի կարգավիճակ։

Ազգությամբ կորեացի Վալերի Նամը դուդուկ է նվագում, սակայն նշում է, որ սկզբունքորեն հայկական երաժշտություն չի նվագում։

«Հայկական երաժշտությունը, լցված արյունով եւ արցունքներով, պետք է կատարի էթնիկ հայը։ Դա ավելի անկեղծ է, ավելի ճիշտ։ Եթե ես դա նվագեմ, դա անհարգալից կլինի իմ կողմից»,-նշեց նա։

NTD ընկերությունը ներկայացրել է փառատոնի տեսանյութը։

 

 

 

 



© NEWS.am STYLE