12:33 25 նոյեմբերի, 2012«MacDougall's» աճուրդային տունը ռուսական արվեստի իր ավանդական շաբաթը կբացի Լոնդոնում` աճուրդի հանելով ռուսաստանյան գեղանկարչության 40 թոփ լոտ: «ՌԻԱ Նովոստին» տղեկացնում է, որ ֆավորիտը լինելու է Միխայիլ Լարիոնովի 1904թ «Մայիսյան առավոտ» գեղանկաը, որի էսթիմեյթը կազմում է 900 հազարից 2 մլն ֆունտ ստեռլինգ:
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ հայազգի գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու երկու գործերը` «Վենետիկի տեսարան. Սան Ջորջիո Մաջոր» (էսթիմեյթը` 950 հազարից 2 մլն ֆունտ) եւ «Լուսնկա գիշեր Ղրիմում» -ը` 400-600 հազ. ֆունտ: