Արամ MP3-ը՝ կարմիր գորգի վրա. Կոպենհագենում մեկնարկել է «Եվրատեսիլ-2014» մրցույթը

11:00   5 մայիսի, 2014

Կիրակի երեկոյան Կոպենհագենում մեկնարկել է «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթը: Մասնակից երկրների ներկայացուցիչները եւ պատվիրակության անդամներն անցել են 70 մետրանոց կարմիր գորգի վրայով: Շքերթը գլխավորել է «Եվրատեսիլ-2013»-ի հաղթող դանիացի Էմիլի դը Ֆորեսթը:


Նրանից հետո անցել են 37 մասնակից երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը՝ հայկական պատվիրակության հետ:


Դրանից հետո քաղաքապետարանի պատմական շենքում սկսվել է մրցույթի մասնակիցների եւ ազգային պատվիրակությունների պատվին կազմակերպված ընդունելությունը:

Միաժամանակ, Կոպենհագենի «Եվրոակումբում» կայացել է ընդունելություն լրագրողների եւ հանդիսատեսի համար:


Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:

Արամը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո:




© NEWS.am STYLE