Շքեղ եւ նորաձեւ սանրվածքներ՝ ավարտական երեկոյի համար

18:36   5 մայիսի, 2014

Արդեն մայիսն է, ինչը նշանակում է, որ շատ աշակերտների եւ ուսանողների համար ավարտվում է ուսման շրջանը։ Ավարտական երեկոն կարեւոր իրադարձություն է յուրաքանչյուր աղջկա համար, ուստի այդ օրը դուք պետք է շողաք ձեր գեղեցկությամբ եւ հմայքով։ Արդեն ներկայացրել ենք ավարտական խնջույքի զգեստների նորաձեւ տարբերակներ, իսկ այժմ կներկայացնենք շքեղ սանրվածքների մի քանի օրինակներ:

Սանրվածք ընտրելիս կարեւոր է առաջնորդվել դիմագծերով, ինչպես նաեւ զգեստի ոճով, ոչ թե միայն նորաձեւ միտումներով, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ այս տարի նորաձեւ ան անփույթ հավաքված, թափթփված վարսերը, թեթեւ ալիքները, կոսերը, պոչերը եւ փարթամ խոպոպները:



© NEWS.am STYLE