Ինչպես չի կարելի խնամել մազերը

19:08   8 մայիսի, 2014

Փայլուն խիտ մազերը միշտ գեղեցիկ տեսք ունեն եւ առողջության ու գեղեցկության գրավական են համարվում: Ինչպե՞ս ճիշտ խնամել մազերը եւ կոսմետիկ ի՞նչ միջոցներ օգտագործել: Ճիշտ խնամքը կօգնի հասնել ցանկալի արդյունքի:

Առողջ, գեղեցիկ եւ խնամված մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն են, ինչին հասնելու համար գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ փորձում է անել հնարավորը: Բայց նույնիսկ լիովին առողջ, հիանալի տեսք ու փայլ ունեցող մազերը, սխալ խնամելու դեպքում, կարելի է արագ փչացնել: Այդ պատճառով բոլորին օգտակար կլինի իմանալ, թե ինչ չի կարելի անել մազերը խնամելիս:

Չի կարելի ընտրել այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված չեն ձեր մազերի համար: Շամպունները, բալզամներն ու դիմակները պետք է ընտրել որոշակի տեսակի մազերի ու գլխի մաշկի համար. թույլ ու կոտրվող մազերին անհրաժեշտ են վերականգնող միջոցներ, չոր մազերին՝ խոնավեցնող եւ այլն: Չի կարելի նաեւ մշտապես նույն շամպունն ու բալզամն օգտագործել: Ցանկալի է երկու-երեք ամիս անց փոխել ապրանքանիշը՝ միաժամանակ չմոռանալով, որ ամռանը պետք է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող միջոցներ օգտագործել:

Ցանկալի չէ մազերը լվանալ անմիջապես ծորակից կամ ցնցուղից եկող ջրի շիթի ներքո, քանի որ արդյունքում վարսերը կարող են ճյուղավորվել: Լավ կլինի դրանք լվանալ հավաքված ջրով, որի մեջ խորհուրդ է տրվում մի քիչ քացախ ավելացնել (այն փափկեցնում է ջուրը):

Կտրականապես արգելվում է մազերը սանրել թաց վիճակում, քանի որ այդ վնասում է մազը: Չի կարելի նաեւ չարաշահել այնպիսի իրերի օգտագործումը, ինչպիսիք են վարսահարդարիչը, մազերը հարթեցնող հարդուկը եւ գանգրացնող սարքը:

Նյութը՝ Liza.ua կայքի



© NEWS.am STYLE