«Եվրատեսիլ»-ում Ռումինիայի մասնակից. «Not alone-ը հզոր երգ է՝ հզոր կատարմամբ»

18:03   5 մայիսի, 2014

Վաղը՝ մայիսի 6-ին, մեկնարկելու է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հայաստանի մասնակից Արամ MP3-ը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում, առաջին համարի ներքո: Իսկ մինչ այդ, մրցույթի մյուս մասնակիցները հայ երգչի կոմպոզիցիայի մասին իրենց կարծիքն են ներկայացնում: Այս անգամ իրենց, մրցույթի եւ Արամի երգի մասին զրուցել ենք «Եվրատեսիլ»-ում Ռումիանիայի մասնակից Պաուլա Սելինգի եւ OVI-ի հետ, ովքեր արդեն մեկ անգամ մասնակցել են մրցույթին: 2010 թվականին նրանք երրորդ տեղն են զբաղեցրել:

Դուք արդեն մասնակցել եք «Եվրատեսիլ»-ին: Ի՞նչ կարծիք ունեք մրցույթի մասին ընդհանրապես:

Պաուլա - Առաջին հերթին այդ վայր է, որտեղ թագավորում են երաժշտությունը, ընկերությունն ու հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումները: Ես այժմ նույնքան սիրահարված եմ մրցույթին, որքան չորս տարի առաջ: Այն պարզապես անհնար է չսիրել:

Ի՞նչ ուղերձ ունեք այս անգամ:

OVI - Մեր ուղերձը հրավառություն չի լինելու, այնպես որ՝ հրշեջներին անհանգստացնել պետք չէ: Մենք պարզապես ցանկանում ենք հրաշք ստեղծել: Հրաշք է, որ կյանքը մեզ երաժիշտ է դարձրել, եւ մենք կարող ենք երգեր գրել ու կատարել: 2010 թվականին մենք երրորդ տեղը զբաղեցրինք, եւ այդ հաղթանակի համը մնացել է մեր շուրթերին: Մենք հնարավորություն ունեցանք երկրորդ անգամ մասնակցել մրցույթին: Արամին նույնպես խորհուրդ կտամ երկու անգամ մասնակցել, եթե նման հնարավորություն ունենա:

Ի՞նչ կասեք Արամ Арама MP3-ի երգի մասին:

Պաուլա - Շատ հզոր երգ է՝ հզոր կատարմամբ: Ինձ դուր են գալիս հոլովակն ու Արամի ձայնը: Կարծում եմ՝ հրաշալի երգ է:

Ovi - Արամն ուժեղ ձայն ունի, ես նրան արդեն ասել եմ, որ լավ երգ է: Չգիտեի, որ նա է գրել երգը, այնպես որ՝ շնորհավորանքներս:



© NEWS.am STYLE