«Եվրատեսիլ-2014». Արամ MP3-ի արկածները կամ հայկական պարեր՝ Դանիայում (էքսկլյուզիվ ֆոտոռեպորտաժ)

19:12   5 մայիսի, 2014

Վաղը Դանիայի մայրաքաղաքում մեկնարկում է «Եվրատեսիլ-2014»-ը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում, իսկ մինչ այդ NEWS.am STYLE-ը, Հանրային հեռուստաընկերության եւ եվրատեսիլյան հայկական պատվիրակության օգնությամբ, ներկայացնում է Արամի վերջին օրերի նախապատրաստության լուսանկարները:

Մալմոյում Արամը հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի, ինչպես նաեւ այդ երկրի ԱԳ նախարարի կնոջ՝ Աննա Մարիա Կորոզզա Բիլդտի հետ (վերջինս հաղթանակ է մաղթել Արամին մրցույթում ), ժամանակ անցկացրել մրցույթի հույն մասնակիցների՝ Freaky Fortune-ի եւ Riskykidd-ի տղաների, ինչպես նաեւ Նորվեգիայի ներկայացուցիչ Կառլ Էսպենի հետ, իսկ այնուհետ մեր մասնակիցն ուղեւորվել է դեպի կարմիր գորգ:

Աննա Մարիա Կոռազզա Բիլդտի հետ

Շվեդիայի հայկական համայնքի հետ

Կառլ Էսպենի հետ

Freaky Fortune-ի եւ Riskykidd-ի հետ




© NEWS.am STYLE