«Եվրատեսիլ 2014»: Բուքմեյքերների կարծիքը. Արամ MP3-ը հաղթելու է առաջին կիսաեզրափակչում

11:01   6 մայիսի, 2014

Այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ 2014» մրցույթի կիսաեզրափակիչը: Արամ MP3-ը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո, Not Alone երգով:

Բուքմեյքերական հայտնի William Hill գրասենյակը մրցույթի ֆավորիտ է համարում Արամ MP3-ին:

Մրցույթում հայ մասնակցի հաջողությունը որոշվել է շատ լավ՝ 6.4 գործակցով:

Բուքմեյքերներն Արամի համար հաղթանակ են կանխատեսում նաեւ եզրափակչում՝ նրա հաղթանակը գնահատելով 3 գործակցով:

«Եվրատեսիլ» մրցույթի հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողների քվեարկությամբ (50%) եւ ազգային ժյուրիի ձայներով (50%):

Քվեարկել հնարավոր է կիսաեզրափակչի վերջին մասնակցի ելույթից հետո, 15 րոպեի ընթացքում:

Շոուն կսկսվի Երեւանի ժամանակով 21.50-ին, իրադարձությունների զարգացմանը կարող եք հետեւել Առաջին հանրային հեռուստատեսությամբ:



© NEWS.am STYLE