«Եվրատեսիլ 2014». առաջին կիսաեզրափակչի բոլոր մասնակիցներն ու երգերը

13:03   6 մայիսի, 2014

Այսօր Կոպենհագենում կայանալու է «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Համերգը կայանալու է արտասովոր B&W դահլիճում, որը գտնվում է Կոպենհագենի հին արդյունաբերական թաղամասում:

Կազմակերպիչները որոշել են սրահը թողնել նախնական տեսքով, ինչը շոուին լրացուցիչ հմայք է հաղորդելու: Դահլիճը նախատեսված է 10.000 հանդիսատեսի համար:

Նշենք, որ Դանիան երկու անգամ արդեն հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 եւ 2001 թվականներին:

Եվ այսպես, մեր մասնակից Արամ MP3-ը ելույթ է ունենալու այսօր, առաջին համարի ներքո: Կարճատեւ շոու-բացումից հետո բուն մրցույթը մեկնարկելու է երեւանյան ժամանակով ժամը 23:00-ին: Իրադարձությունների զարգացմանը կարող եք հետեւել Հայաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի ուղիղ եթերում:

1. Հայաստան, Արամ MP3 - «Not Alone»

2. Լատվիա, Aarzemnieki - «Cake to Bake»

3. Էստոնիա, Տանյա - «Amazing»

4. Շվեդիա, Սաննա Նիլսեն - «Undo»

5. Իսլանդիա, Pollapönk - «No Prejudice»

6. Ալբանիա, Հերսի - «One Night’s Anger»

7. Ռուսաստան, Տոլմաչովա քույրեր - «Shine»

8. Ադրբեջան, Դիլյարա Քյազիմովա - «Start a Fire»

9. Ուկրաինա, Մարիա Յարեմչուկ - «Tick-Tock»  

10. Բելգիա, Աքսել Իրսու - «Mother»

11. Մոլդովա, Քրիստինա Սկարլատ - «Wild Soul»

12. Սան Մարինո, Վալենտինա Մոնետտա - «Maybe (Forse)»

13. Պորտուգալիս, Սյուզի - «Quero ser tua»

14. Նիդեռլանդներ, The Common Linnets - «Calm After the Storm»

15. Չեռնոգորիա, Սերգեյ Չետկովիչ - «Moj svijet»

16. Հունգարիա, Անդրաշ Կալլաի-Սոնդերս - «Running» 



© NEWS.am STYLE