19:14 6 մայիսի, 2014MET Gala պարահանդեսն ինչ-որ առումով նորաձեւության արդյունաբերության «Օսկար»-ն է: Այդ օրվան ամիսներ շարունակ են պատրաստվում: Ոճաբանների, դիմահարդարների եւ դիզայներների բանակն ընտրվում է մի քանի ամիս առաջ, աստղերի PR-գործակալների կողմից: Բայց եթե «Օսկար»-ից դուրս չեն մնում նաեւ կինեմատոգրաֆիայի «երկրորդ պլանի» աստղերը, ապա MET Gala-ի ցանկում միայն առաջնակարգ աստղեր են:
Երեկվա միջոցառումը նույնպես բացառություն չէր:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի աստիճաններով անցել են ժամանակակից շոու-բիզնեսի առաջատար դեմքերը, այդ թվում՝ Բեքհեմ ամուսինները, Սառա Ջեսիկա Փարքերը, Ռիհանան, Բեյոնսեն, Շարլիզ Թերոնը, Դիտա ֆոն Թիզը, Թեյլոր Սվիֆթը, Ռիզ Ուիզերսփունը, Լյուպիտա Նիոնգոն, Քեթի Հոլմսը, Օլսեն քույրերը եւ այլք:
Ներկայացնում ենք MET Gala պարահանդեսի լավագույն 10 կերպարները, որտեղ առաջատար են բրիտանացիները:
Վիկտորիա Բեքհեմը՝ Victoria Beckham-ի զգեստով

Ժիզել Բունդխենը՝ Balenciaga-ի զգեստով

Էմմա Սթոունը՝ Thakoon-ի զգեստով

Օլսեն քույրեր. Մերի Քեյթը՝ Gianfranco Ferre-ի եւ Էշլին՝ Chanel-ի զգեստով

Ռիտա Օրան՝ Donna Karan Atelier-ի զգեստով

Դիտա ֆոն Թիզը՝ Zac Posen-ի զգեստով

Կառա Դելեւինը՝ Stella McCartney-ի զգեստով

Լիլի Դոնալդսոնը՝ Burberry-ի զգեստով

Հեյլի Սթեյնֆիլդը՝ Prabal Gurung-ի զգեստով

Կարոլինա Կուրկովան՝ Marchesa-ի զգեստով

Կարինա Աբրահամյան