Թուրքական Milliyet-ը հարցազրույց է արել Արամ MP3-ի հետ

17:02   6 մայիսի, 2014

Թուրքական լրատվամիջոցները ուշադրությամբ հետեւում են «Եվրատեսիլ 2014»-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, չնայած Թուրքիան այս տարի հրաժարվել է մասնակցել մրցույթին։ Այս անգամ թուրքական Milliyet-ն անդրադարձել է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին՝ նրան ներկայացնելով մրցույթում հաղթելու ամենամեծ շանս ունեցող։

Milliyet-ը նաեւ փոքր հարցազրույց է արել Արամ MP3-ի հետ, որում հետաքրքրվել է Արամի կյանքով եւ նրա գործունեությամբ։


Արամ MP3-ը նշել է, որ դպրոցական տարիներից տարբեր հումորային ծրագրերում երաժշտական փոքր համարներ է ներկայացրել, իսկ արդեն համալսարանում իրեն բոլորն անվանել են «կատակասեր երեխա»։  «Մարդկանց հետ 2 ձեւով եմ հաղորդակցվում՝ երգելով եւ կատակելով։ Երկուսով էլ շարունակելու եմ»,-ասել է Արամ MP3-ը։

Արամը շեշտել է, թե շատ դժվար է եղել մրցույթին մասնակցելու համար երգի ընտրությունը՝ հավելելով, որ 75 երգից կարողացել է ընտրել Not Alone-ը։



© NEWS.am STYLE