«Եվրատեսիլ 2014». Արամ MP3-ի մասին ֆիլմը, talk show-ն եւ մեկնաբանները

18:33   6 մայիսի, 2014
Այսօր՝ մայիսի 6-ին, Կոպենհագենում B&W դահլիճում կկայանա «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Առաջին ալիքի եթերում ժամը 21:50 «Ճանապարհ դեպի Եվրատեսիլ» խորագրով ֆիլմ կցուցադրվի, ապա 22:00 կսկսվի talk show-ն, որը կվարի Ավետ Բարսեղյանը, իսկ 23:00-ին Էրիկ Անթարանյանը եւ Աննա Ավանեսյանը կմեկնաբանեն առաջին կիսաեզրափակիչը: Հիշեցնենք, որ մեր մասնակից Արամ MP3-ը ելույթ է ունենալու այսօր, առաջին համարի ներքո: Առաջին կիսաեզրափակչին ելույթ կունենան՝ Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիսի, Նիդեռլանդների, Չեռնոգորիայի, Հունգարիայի ներկայացուցիչները:


© NEWS.am STYLE