Շառլ Ազնավուրը՝ Արամ MP3-ին. «Դու ցույց կտաս, որ մեզ հետ կատարվածից 100 տարի անց էլ մենք ներկա ենք միջազգային բեմում»

18:07   6 մայիսի, 2014

Մի քանի ժամից Կոպենհագենում մեկնարկելու է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու այսօր, առաջին համարի ներքո: Մեր երգչին իր աջակցությունն է փոխանցել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա հետեւյալ ուղերձն է հրապարակել.

«Թանկագին Արամ

Դու ելույթ ես ունենալու «Եվրատեսիլ»-ում: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայացնելու համար դու լավ թեկնածու ես: Վստահ եմ, որ բացի Հայաստանի բնակիչների աջակցությունից, քեզ սատարելու է նաեւ աշխարհասփյուռ հայությունը: Բոլորս անհանգստանալու ենք քեզ համար եւ ջերմորեն աջակցելու ենք մեր հեռուսացույցների էկրանների առջեւ: Նաեւ աղոթելու ենք քեզ համար՝ հպարտ, որ մեր հայրենակիցը մեզ է ներկայացնելու համաշխարհային մասշտաբի նման միջոցառմանը: Ես քեզ հաջողություն եմ մաղթում, իմ ընտանիքի անդամների հետ միասին հետեւելու ենք քո ելույթին: Դու կարող ես ցույց տալ, որ մեզ հետ պատահածից 100 տարի անց էլ մենք կարող ենք ներկայանալ միջազգային բեմերում եւ միջոցառումներին:

Հարգանքով՝ Շառլ Ազնավուր»



© NEWS.am STYLE