Հայաստանում ԱՄՆ դեսպանը հաջողություն է մաղթել Արամ MP3-ին

20:17   6 մայիսի, 2014

Շուրջ 2 ժամից կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր միկրոբլոգում հաջողություն է մաղթել Արամին, ով այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ելույթ կունենա առաջին համարի ներքո:

«Այսօր երեկոյան «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչն է: Հաջողություն Արամ MP3-ին: Մենք կդիտենք նրա ելույթը»,- գրել է դեսպանն իր Twitter-ում:

Հիշեցնենք, որ վերջերս Ջոն Հեֆերնը նկարահանվել էր Ֆարել Ուիլյամսի Happy երգի տեսահոլովակում, իհարկե, դրա հայկական տարբերակում, այլն էլ՝ Արամ MP3-ի հետ:



© NEWS.am STYLE