«Եվրատեսիլ 2014»: Դահլիճը լցվում է հանդիսատեսով. «Եվրատեսիլ»-ի բեմն այս պահին

22:35   6 մայիսի, 2014

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու այսօր, առաջին համարի ներքո: Իսկ մինչ այդ, հանդիսատեսը ժամանում է B&W Hallerne դահլիճ:

Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին սատարել է նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա հետեւյալ ուղերձն է հրապարակել.

«Թանկագին Արամ

Դու ելույթ ես ունենալու «Եվրատեսիլ»-ում: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայացնելու համար դու լավ թեկնածու ես: Վստահ եմ, որ բացի Հայաստանի բնակիչների աջակցությունից, քեզ սատարելու է նաեւ աշխարհասփյուռ հայությունը: Բոլորս անհանգստանալու ենք քեզ համար եւ ջերմորեն աջակցելու ենք մեր հեռուսացույցների էկրանների առջեւ: Նաեւ աղոթելու ենք քեզ համար՝ հպարտ, որ մեր հայրենակիցը մեզ է ներկայացնելու համաշխարհային մասշտաբի նման միջոցառմանը: Ես քեզ հաջողություն եմ մաղթում, իմ ընտանիքի անդամների հետ միասին հետեւելու ենք քո ելույթին: Դու կարող ես ցույց տալ, որ մեզ հետ պատահածից 100 տարի անց էլ մենք կարող ենք ներկայանալ միջազգային բեմերում եւ միջոցառումներին:

Հարգանքով՝ Շառլ Ազնավուր»



© NEWS.am STYLE