«Եվրատեսիլ 2014». Արամ MP3-ը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո (ֆոտոռեպորտաժ)

23:17   6 մայիսի, 2014

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը (դիտել այստեղ): Մեր մասնակից Արամ MP3-ը ծափողջյունների տարափի ներքո ելույթ ունեցավ առաջին համարի ներքո: Փայլուն ելույթը մեր մասնակցին ակնհայտորեն բավարար քանակությամբ SMS հաղորդագրություններ կապահովի, ինչը հնարավորություն կտա նրան դուրս գալ եզրափակիչ: Եվ այսպես, Սփյուռք, քվեարկիր Արամ MP3-ի օգտին:

Հիշեցնենք, որ մեր երգչին իր աջակցությունն է փոխանցել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա հետեւյալ ուղերձն է հրապարակել.

«Թանկագին Արամ

Դու ելույթ ես ունենալու «Եվրատեսիլ»-ում: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայացնելու համար դու լավ թեկնածու ես: Վստահ եմ, որ բացի Հայաստանի բնակիչների աջակցությունից, քեզ սատարելու է նաեւ աշխարհասփյուռ հայությունը: Բոլորս անհանգստանալու ենք քեզ համար եւ ջերմորեն աջակցելու ենք մեր հեռուսացույցների էկրանների առջեւ: Նաեւ աղոթելու ենք քեզ համար՝ հպարտ, որ մեր հայրենակիցը մեզ է ներկայացնելու համաշխարհային մասշտաբի նման միջոցառմանը: Ես քեզ հաջողություն եմ մաղթում, իմ ընտանիքի անդամների հետ միասին հետեւելու ենք քո ելույթին: Դու կարող ես ցույց տալ, որ մեզ հետ պատահածից 100 տարի անց էլ մենք կարող ենք ներկայանալ միջազգային բեմերում եւ միջոցառումներին:

Հարգանքով՝ Շառլ Ազնավուր»



© NEWS.am STYLE