Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում

01:01   7 մայիսի, 2014

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո:

Երբ իրենց երգերը կատարեցին առաջին կիսաեզրափակչի մյուս 13 երկրների մասնակիցները, սկսվեց քվեարկությունը: Դրա արդյունքներով Արամն անցավ հաջորդ՝ եզրափակիչ փուլ: Այն կայանալու է մայիսի 10-ին:

Եվ այսպես, եզրափակիչ անցան հետեւյալ երկրները ներկայացնող մասնակիցները.

1. Հայաստան

2. Հունգարիա

3. Ռուսաստան

4. Մոնտենեգրո

5. Ադրբեջան

6. Սան Մարինո

7. Ուկրաինա

8. Շվեդիա

9. Նիդեռլանդներ

10. Իսլանդիա




© NEWS.am STYLE