«Եվրատեսիլ 2014». Արամ MP3-ը ելույթ կունենա եզրափակչի առաջին հատվածում

10:05   7 մայիսի, 2014

Ինչպես արդեն հաղորդել ենք, Կոպենհագենում ավարտվել է «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Մեր մասնակից Արամ MP3-ն իր «Not alone» երգով ելույթ ունեցավ առաջին համարի ներքո: Երբ կիսաեզրափակչի մնացած 13 մասնակիցներն ավարտեցին իրենց ելույթները, սկսվեց քվեարկությունը, որի արդյունքներով Արամն անցավ եզրափակիչ փուլ: Այն կայանալու է մայիսի 10-ին:

Կիսաեզրափակչից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Արամը ելույթ է ունենալու եզրափակիչ փուլի առաջին հատվածում: Ընդհանուր առմամբ, եզրափակչում ելույթ են ունենալու 26 մասնակիցներ՝ երկու կիսաեզրափակիչ փուլերի 10-ական հաղթողները, Դանիայի ներկայացուցիչը եւ «Մեծ հնգյակի» մասնակիցները (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա եւ Մեծ Բրիտանիա):




© NEWS.am STYLE