«Եվրատեսիլ 2014». «Not alone» - ավելի քան 3 միլիոն դիտում Youtube-ում

11:21   7 մայիսի, 2014

Երեկ Դանիայի մայրաքաղաքում կայացավ «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Մեր մասնակից Արամ MP3-ը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո: Հարկ է նշել, որ երգը դիտումների քանակով Youtube-ում հատել է 3 միլիոնի սահմանը:

Երբ մրցույթի մյուս 13 մասնակիցները կատարեցին իրենց երգերը, սկսվեց քվեարկությունը, որի արդյունքներով Արամն անցավ եզրափակիչ փուլ: Եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին: Կիսաեզրափակչի ավարտից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Արամը ելույթ է ունենալու եզրափակիչ փուլի առաջին հատվածում:



© NEWS.am STYLE