16:05 7 մայիսի, 2014«Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթանակի ամենամեծ հնարավորությունը Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն ունի, կարծում է ռուսաստանցի քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ինչո՞ւ: Մոտենում է նրանց համար շատ տխուր մի տարելից՝ այն սահմռկեցուցիչ դեպքերի 100-րդ տարելիցը (1915թ. Հայոց ցեղասպանության): Աշխարհի եւ Եվրոպայի հայերը կքվեարկեն, եւ այդ պատանին՝ տառապագին, հուսահատ, այնպես կկատարի երգը, որ հաղթելու մեծ հնարավորություն կունենա:
Եվ խոստանում եմ, հաջորդ տարի մենք մեծ օդանավով բոլորս միասին կմեկնենք Երեւան՝ «Եվրատեսիլ» դիտելու»,- «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում (49 րոպեից) հայտարարել է Ժիրինովսկին: