Ի գիտություն աղջիկների. ինչպես 5 րոպեի ընթացքում թարմացնել սանրվածքը

19:13   9 մայիսի, 2014

Կանացի կերպարի կարեւորագույն տարրերից մեկը սանրվածքն է: Նա կարող է ձեզ ոճային դարձնել, նորաձեւ ու գրավիչ, բայց կարող է նաեւ ցուցադրել ձեր թերություններն ու քողարկել առավելությունները: Եթե ցանկանում եք փոխվել, բայց պատրաստ չեք փորձարկումների, փորձեք այս պարզ միջոցներից մեկը: Առավոտյան արված հիանալի սանրվածքից երեկոյան հե՞տք անգամ չի մնացել: Իսկ ինչպե՞ս 5 րոպեի ընթացքում թարմացնել սանրվածքը:

Եթե օրվա ավարտին մազերի արմատները յուղոտ են դարձել, ապա դրանց վրա մի քիչ տալկ քսեք եւ սանրեք մազերը: Դրա՝ յուղը քաշելու հնարավորության շնորհիվ ձեր սանրվածքը նախկին տեսքը կստանա:

Մազերը կորցրե՞լ են ծավալը: Բարակ սանրի օգնությամբ զգուշորեն դրանք սանրեք արմատներից: Չմոռանաք հարթեցնել վարսերն ու լաք փչել, այլապես սանրվածքն անխնամ տեսք կունենա:

Որպեսզի մազերը փայլ ունենան, ինչպես գեղեցկության սրահից հետո, դրանց վրա փայլուն սփրեյ փչեք: Այդ միջոցը հաշված վայրկյանների ընթացքում կվերականգնի ձեր սանրվածքը:

Էլեկտրականացված մազերին կօգնի ջերմային ջուրը: Ջրով ցողեք մազերը, հետո լավ սանրեք:

Գանգուրները թարմացնելու համար ձեռքերին մազերի համար նախատեսված գել կամ մի քանի կաթիլ յուղ քսեք եւ սեղմեք գանգուրները՝ զգուշորեն վերեւ բարձրացնելով դրանք: Շարունակեք, մինչեւ սանրվածքը ստանա անհրաժեշտ տեսքը, հետո թողեք մազերը չորանան:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE