Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան. «Արամ MP3, հաջողություն քեզ շաբաթ օրը, կրկնիր հաջող ելույթդ»

18:44   7 մայիսի, 2014

 Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ում շնորհավորել է Արամ MP3-ին «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ:

«Հաջողություն քեզ շաբաթ օրը, կրկնիր հաջող ելույթդ», - իր միկրոբլոգում գրել է դեսպանը եւ հրապարակել Արամի ելույթի տեսագրությունը նրանց համար, ովքեր չեն հասցրել դիտել:



© NEWS.am STYLE