«Եվրատեսիլ-2014». Արամ MP3-ի, Մարիա Յարեմչուկի եւ Elaiza խմբի համերգը Կոպենհագենում (Ֆոտո)

09:33   8 մայիսի, 2014

Կոպենհագենում երեկ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն Ուկրաինայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներ Մարիա Յարեմչուկի եւ Elaiza խմբի հետ համերգ է տվել Euroclub Vega ակումբում: Մասնակիցները կատարել են «Եվրատեսիլ»-ի նախորդ հաղթողների երգերը, ինչպես նաեւ սեփական կոմպոզիցիաները:

Արամը կատարել է երեք երգ՝ Not alone, Shine, Jelousy: Ակումբի այցելուներն Արամի հետ երգել են Not alone-ը եւ ամեն կերպ աջակցել նրան, ինչի համար հայ կատարողը շնորհակալություն է հայտնել հայ հանդիսատեսին:


Նշենք, որ Արամ MP3-ի երգը Youtube-ում արդեն հատել է դիտումների երեք միլիոնի սահմանը:



© NEWS.am STYLE