12:46 8 մայիսի, 2014Մայիսի 5-ին հոլիվուդյան 59-ամյա դերասան Բրյուս Ուիլլիսն ու նրա 35-ամյա կինը՝ Էմմա Հեմինգը, դուստր են ունեցել: Ըստ Us Weekly-ի, աղջիկը ծնվել է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում:
Փոքրիկին կոչել են Էվելին Պենն: Աղբյուրի խոսքով, նորածնի քաշը 3.3 կգ է:
Նշենք, որ Էվելինը Բրյուս Ուիլլիսի հինգերորդ դուստրն է. Բրյուսն ու Էմման 2 տարեկան եւս մեկ դուստր ունեն՝ Մեյբել Ռեյը, իսկ Դեմի Մուրի հետ ամուսնությունից դերասանը 3 աղջիկ ունի. Ռումերը, Սկաուտը եւ Թալուլան: