Դիզայներ Քրիս Շելլիսը 100 տարվա երաշխիքով կոշիկ է ստեղծել

18:32   9 մայիսի, 2014

Երբ կոտրվում է կնոջ կոշիկի կրունկը… թույլ սեռի ներկայացուցչի համար այդ հավասարազոր է աշխարհի վերջին: Բիրմինգեմից 48-ամյա դիզայներ Քրիս Շելլիսը ստեղծել է աշխարհի ամենաերկարակյաց կոշիկները:

Բրիտանական դիզայների խոսքով, իր ստեղծած կոշիկները կարող են ծառայել հարյուր տարի: Նորարարը կոշիկը ստեղծելու համար օգտագործել է չժանգոտվող պողպատ եւ արծաթ:

Ըստ Daily Mail-ի, Շելլիսը համոզված է, որ բացի ամրությունից եւ երկարակեցությունից, այս կոշիկները եւս մեկ կարեւոր հատկանիշ ունեն. դրանք, դիզայների հավաստմամբ, ամենահարմարավետն են աշխարհում: Մեկ զույգը կարելի է ձեռք բերել 1.600 դոլարով:



© NEWS.am STYLE