17:10 9 մայիսի, 2014Հայտնի դերասան Հյու Ջեքմանը երկրպագուներին վշտացրել է՝ տեղեկացնելով, որ կրկին պայքարում է մաշկի քաղցկեղի դեմ, որը նրա մոտ 2013 թվականի նոյեմբերին էին ախտորոշել: Huffington Post-ի փոխանցմամբ, 45-ամյա դերասանը երեկ Instagram-ում քիթը կապած լուսանկար էր հրապարակել. հենց այնտեղ է հայտնաբերվել հիվանդության օջախը, որն անցյալ տարի հեռացրել էին: Լուսանկարը Ջեքմանն այսպես է մակագրել. «Եվս մեկ կարցինոմա: Այն կրկին հայտնաբերվել է: Շնորհակալ եմ, բժիշկ Էլբոմ եւ բժիշկ Էրիան»:

Ջեքմանն այս անգամ նույնպես իր երկրպագուներին կոչ է արել հետեւել իրենց եւ կանխել հիվանդության առաջացումը. «Խնդրում եմ, արեւից պաշտպանող կրեմներ օգտագործեք»:
Հիշեցնենք, որ արդեն այս ամիս մեզ սպասվում է «Իքս մարդիկ. անցած ապագայի օրերը» ֆիլմի պրեմիերան՝ Հյու Ջեքմանի մասնակցությամբ: