«Եվրատեսիլ 2014». Երեւանը երգում է Արամ Mp3-ի «Not alone» երգը

21:02   9 մայիսի, 2014

Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակչում մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու յոթերորդ համարի ներքո: Երգչին աջակցելու համար NEWS.am STYLE-ը որոշեց վերցնել տեսախցիկն ու տեսանյութ նկարահանել, որտեղ պատահական անցորդները մեկական տող են կատարում Արամի Not Alone երգից:

Մեզ օգնեցին նաեւ Կոնսերվատորիայի ուսանողները, ինչի համար երախտագիտություն ենք հայտնում նրանց: Շնորհակալություն նաեւ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին մեր նկարահանումներին: Տեսանյութը ծրագրված չէր, այդ պատճառով ուշադրություն մի դարձրեք փոքրիկ թերություններին: Կարեւորը բովանդակությունն է:

Մեր գլխավոր ուղերնձն է. Արա՛մ, քեզ սիրում եւ սպասում են, You are not alone:



© NEWS.am STYLE