Ի գիտություն աղջիկների. հակացելյուլիտային օճառ սեփական ձեռքերով

20:06   12 մայիսի, 2014

Բնական կոսմետիկայի խանութներում տնային պայմաններում պատրաստված շատ օճառներ են վաճառվում, այդ թվում՝ ցելյուլիտի դեմ պայքարող: Բայց դրանք շատ թանկ արժեն: Ինչո՞ւ ինքնուրույն չպատրաստել այդպիսի օճառ: Բուժիչ ազդեցություն ունեցող ինքնուրույն պատրաստված օճառը գնվածից լավ արդյունք կտա:

Լողափային հերթական սեզոնին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, ժամանակն է լրջորեն զբաղվել ցելյուլիտի դեմ պայքարով: Ազդրերից ու հետույքից նարնջի կեղեւը հեռացնելու գործընթացն արագացնելու համար պատրաստեք տնային այս հակացելյուլիտային օճառը: Սուրճի, յուղերի ու վիտամինների շնորհիվ արդեն երեք շաբաթ անց ձեր մաշկը բոլորովին այլ տեսք կունենա:

Անհրաժեշտ բաղադրիչները

200 գրամ օճառ;

1 ճ/գ ժոժոբայի յուղ;

2 ճ/գ աղացած սուրճ;

մեկական սրվակ А եւ Е վիտամիններ;

10 կաթիլ նարդոսի յուղ:

Օճառը կտրատել, միկրոալիքային վառարանում հալեցնել եւ խառնել յուղերի, սուրճի ու վիտամինների հետ: Լավ խառնել, որից հետո ստացված խառնուրդը լցնել սիլիկոնե տարայի մեջ: Թողնել սառչի:

Ջրային գործողությունների ընթացքում օգտագործեք հակացելյուլիտային օճառն ու մերսեք խնդիրներ ունեցող հատվածները, որից հետո սնուցող կրեմ քսեք մարմնին:

Կոսմետիկ գործողությունն անպայման համադրեք վարժությունների, մերսումների ու հավասարակշռված սննդակարգի հետ: Արդյունքը երկար չի սպասեցնի:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE