15:17 10 մայիսի, 2014Ամերիկյան հայտնի հաղորդավարուհի Էլլեն Դեջեներեսը անակնկալ է մատուցել պիցցայի հայ առաքիչ Էդգար Մարտիրոսյանին, ով հայտնի է դարձել նրանով, որ պիցցա է առաքել անմիջապես «Օսկար-2014» մրցանակաբաշխության սրահ:
Ինչպես հայտնի է, առաքման համար Էլլենը նրան 1000 դոլար թեյավճար է տվել, սակայն որոշել է դրանով չսահմանափակվել: Հաղորդավարուհին Էդգարի համար իր շոուի ուղիղ եթերում հանդիպում է կազմակերպել նրա սիրելի դերասանուհու՝ Ջուլիա Ռոբերթսի հետ. հաղորդում է Huffington Post-ը: