«Եվրատեսիլ-2014». Շառլ Ազնավուրը կրկին սատարել է Արամ MP3-ին

14:02   10 մայիսի, 2014

Այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկում է  «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը: Մեր մասնակից Արամ MP3-ն ելույթ կունենա յոթերորդ համարի ներքո: Մրցույթը կսկսվի ժամը 23:00-ին եւ կհեռարձակվի Հանրային հեռուստաալիքով: Հայաստանից քվեարկության արդյունքները կհայտարարի Աննա Ավանեսյանը:

Արամ MP3-ին կրկին իր աջակցությունն է հայտնել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը: Իր ֆեյսբուքյան էջում մաեստրոն կրկին ուղերձ է հղել:

«Թանկագին Արամ

Դու ելույթ ես ունենալու «Եվրատեսիլ»-ում: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայացնելու համար դու լավ թեկնածու ես: Վստահ եմ, որ բացի Հայաստանի բնակիչների աջակցությունից, քեզ սատարելու է նաեւ աշխարհասփյուռ հայությունը: Բոլորս անհանգստանալու ենք քեզ համար եւ ջերմորեն աջակցելու ենք մեր հեռուսացույցների էկրանների առջեւ: Նաեւ աղոթելու ենք քեզ համար՝ հպարտ, որ մեր հայրենակիցը մեզ է ներկայացնելու համաշխարհային մասշտաբի նման միջոցառմանը: Ես քեզ հաջողություն եմ մաղթում, իմ ընտանիքի անդամների հետ միասին հետեւելու ենք քո ելույթին: Դու կարող ես ցույց տալ, որ մեզ հետ պատահածից 100 տարի անց էլ մենք կարող ենք ներկայանալ միջազգային բեմերում եւ միջոցառումներին:

Հարգանքով՝ Շառլ Ազնավուր»



© NEWS.am STYLE