Ֆրանսիահայ 12-ամյա հայտնի երաժիշտ Րաֆֆի Արտո. «Մեր հեռախոսների բոլոր փողերը ծախսելու ենք Արամ MP3-ի օգտին SMS ուղարկելու համար»

16:25   10 մայիսի, 2014

Մի քանի ժամից կայանալու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու յոթերորդ համարի ներքո:

Ֆրանսիահայ 12-ամյա հրաշամանուկ Րաֆֆի Արտոն սատարել է մեր մասնակցին եւ հաջողություն մաղթել նրան:

«Սիրելի Արամ, առաջին փուլում մենք արդեն քեզ համար քվեարկել ենք խելագարի նման՝ ծախսելով իմ, իմ ծնողների, հարազատների եւ ընկերների հեռախոսների բոլոր հաշիվները: Նույնիսկ տարբեր ազգության եւ հավատքի իմ ընկերներն են քվեարկել քո օգտին, քանի որ համոզվեցին քո տաղանդի հարցում: Ես անկեղծորեն քեզ հաղթանակ եմ մաղթում, քանի որ միայն դու ես արժանի դրան: Մենք՝ ես, ծնողներս եւ իմ բոլոր ընկերները, մեր հեռախոսների բոլոր փողերը ծախսելու ենք քո օգտին SMS ուղարկելու համար, You are not alone»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երաժիշտը:



© NEWS.am STYLE