02:23 11 մայիսի, 2014Ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ ունեցավ յոթերորդ համարի ներքո: Նա հավաքեց 176 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը:
«Եվրատեսիլ 2014» մրցույթի հաղթող դարձավ Ավստրիան ներկայացնող մորուքավոր տրանսվեստիտ Կանչիտա Վյուրստը: Մնացած տեղերը, կարծում ենք, հիմա կարեւոր չեն:
Հայաստանը ամենաբարձր՝ 12 միավոր ստացավ Ֆրանսիայից, Ավստրիայից, Վրաստանից, 10-ական միավոր՝ Մոնտենեգռոյից, Լատվիայից, Բելառուսից, Ուկրաինայից, 8 միավոր Ռուսաստանից, Մակեդոնիայից, 7 միավոր Ռումինիայից, Հունաստանից, Հունգարիայից, 6-ական միավոր Գերմանիայից, Սան Մարինոյից, Մալթայից եւ Իսրայելից: Հայաստանն իր ամենաբարձր՝ 8, 10 եւ 12 միավորները տվեց համապատասխանաբար Բելառուսին, Ռուսաստանին եւ Մոնտենեգռոյին: