Մթերքներ՝ իդեալական մաշկի համար

15:06   11 մայիսի, 2014

Կարելի է անվերջ մարզվել մարզադահլիճում, հատուկ քսուքներ եւ կոսմետիկ միջոցներ օգտագործել մաշկը իդեալական վիճակում պահելու համար, սակայն առանց ճիշտ եւ առողջ սննդի դա գրեթե անհնար է: Ստորեւ ներկայացնում ենք որոշ մթերքներ, որոնք կօգնեն ձեզ ձեր մաշկը թարմ, առողջ եւ խնամված պահել:

Ձիթապտղի ձեթ


Դեմքի գեղեցիկ եւ առողջ  գույնը, ինչպես նաեւ բնական փայլը անհնար է առանց արյան լավ շրջանառության, որն ուղղակիորեն կախված է սրտամկանի ուժից եւ անոթների պատերի մաքրությունից եւ ամրությունից: Այս ամենին օգնության է գալիս ձիթապտղի ձեթը, որը մաքրում եւ ասես կյանքով է լցնում ամբողջ սիրտ-անոթային համակարգը:

Կոկոսի յուղ



Ունիվերսալ մթերք է, որն օգտակար է ոչ միայն դեմքի մաշկին կամ վարսերին քսելու, այլեւ սննդի մեջ օգտագործելու համար: Այն ոչ միայն կարգավորում է մաշկի գլոբալ խնդիրները, այլեւ դրական է ազդում դիմադրողականության եւ նյութափոխանակության վրա:

Ջուր

Իզուր չէ, որ գրեթե բոլոր քսուքներն ուղղված են մաշկի բջիջների խոնավությունն ապահովվելուն, այնպես որ ջրին պետք է մեծ տեղ հատկացնել:

Ձկնեղեն



Ձկան մեջ պարունակվող ճարպային թթուները մաշկի վրա բարակ պաշտպանիչ շերտ են ստեղծում եւ հանգստացնում մաշկը բորբոքումների դեպքում:

Կեֆիր


Առանց լավ մարսողութայն գեղեցիկ մաշկ չի լինում: Կեֆիրը կերակրափողն ապահովում է սուպերօգտակար բակտերիաներով, որոնք ապահովում են օպտիմալ ֆերմենտատիվ բալանսը եւ ինքնուրույն սինթեզում մաշկի համար անհրաժեշտ վիտամիններ:

Ցիտորուսային մրգեր

 

Վիտամին С-ն մեր մաշկի երիտասարդության համար ամենակարեւոր վիտամիններից է: Նարինջի կամ թուրինջի հաճախակի օգտագործումը լավացնում է մաշկի տեսքը, թարմացնում է եւ դանդաղեցնում ծերացումը:

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE