Թեսթ. որքանով եք գոհ ձեր կյանքից

10:12   14 մայիսի, 2014

Այնպիսի անհեթեթությունից հետո, ինչպիսին «Եվրատեսիլ»-ն է, այս թեսթն այն է, ինչ հարկավոր է: Եվ այսպես, առավոտյան թեսթ աշխատանքային շաբաթվա առաջին օրվա համար: Որքանո՞վ եք գոհ ձեր կյանքից:

Պատասխանել «այո» կամ «ոչ».

1. Ուրիշներն ավելի լավ են հագնվում, քան Դո՞ւք: («այո» - 0, «ոչ» - 1)

2. Ցանկանում եք այլ տա՞նն ապրել: («այո» - 0, «ոչ» - 1)

3. Կցանկանայի՞ք այլ աշխատանք ունենալ: («այո» - 0, «ոչ» - 1)

4. Կցանկանայի՞ք գոնե մեկ անգամ Ձեզ այլ մարդ տեսնել: («այո» - 0, «ոչ» - 1)

5. Հպա՞րտ եք այն ամենով, ինչ ունեք Ձեր կյանքում: («այո» - 1, «ոչ» - 0)

6. Ձեր զուգընկերոջ հետ լա՞վ եք լեզու գտնում: («այո» - 1, «ոչ»- 0)

7. Ընկերների հետ միշտ լավ հարաբերություննե՞ր ունեք: («այո» - 1, «ոչ» - 0)

8. Ձեր հարազատների հետ ընդհանուր լեզու գտնո՞ւմ եք: («այո» - 1, «ոչ» - 0)

9. Դուք գո՞հ եք Ձեր անձնական կյանքից: («այո» - 1, «ոչ» - 0)

10. Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր արտաքինը: («այո» - 1, «ոչ» - 0)

11. Լա՞վ եք քնում: («այո»- 1, «ոչ» - 0)

12. Հաճա՞խ եք հիասթափված եւ զայրացած լինում: («այո» - 0, «ոչ»- 1)

13. Ձեզ դո՞ւր է գալիս ակտիվ լինել: («այո»- 1, «ոչ» - 0)

14. Հեշտությա՞մբ եք թուլանում: («այո»- 1, «ոչ» - 0)

15. Կարծում եք, որ ճակատագիրը Ձեր հանդեպ անարդա՞ր է գտնվել: («այո» - 0, «ոչ» -1)

9 եւ ավելի միավոր: Դուք գոհ եք ձեր կյանքից: Միանգամայն բնական է, որ կան որոշ բաներ, որոնք կցանկանայիք փոխել, բայց, ընդհանուր առմամբ, երջանիկ եք եւ գոհ այն ամենից, ինչ ունեք:

4-ից 8 միավոր: Ընդհանուր առմամբ, Դուք գոհ եք, չնայած կան բազմաթիվ բաներ, որ հնարավորության դեպքում կփոխեիք:

3 եւ պակաս միավոր: Դուք անկասկած դժգոհ եք: Գոյություն ունեն բազմաթիվ բաներ, որոնք կցանկանայիք փոխել: Լիարժեք բավարարվածություն են առաջացնում Ձեր կենսակերպի միայն որոշ ասպեկտներ:

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE