Թեսթ. արդյո՞ք սիրում եք ինքներդ Ձեզ

10:25   13 մայիսի, 2014

Բարի լույս, երկի՛ր։ Այսօր պարզելու ենք, թե որքանով ենք սիրում ինքներս մեզ։ Համարվում է, որ եթե մարդը կարողանում է սիրել իրեն, ապա ուրիշներին էլ սիրով է վերաբերվում։ Կարեւորը, որ սեփական անձի հանդեպ սերն ինքնասիրահարվածության չվերածվի։ Այս թեսթը կօգնի բացահայտել այդ սիրո աստիճանը։

Պատասխանել «այո» կամ «ոչ»

1. Ձեզ լա՞վ եք զգում այնպիսին, ինչպիսին կաք («այո» - 5, «ոչ» - 0)

2. Կարծում եք, որ ձեզ անհաջողություննե՞ր են ուղեկցում («այո» - 0, «ոչ» - 5)

3. Համաձայնեցնո՞ւմ եք Ձեր քայլերը շրջապատի կարծիքի հետ («այո» - 0, «ոչ» - 5)

4. Սովորություն ունե՞ք վերհիշել նախկին խոսակցություններն ու իրավիճակները՝ հասկանալու համար, թե ուրիշներն այդ իրավիճակում ինչ էին նախաձեռնում («այո» - 0, «ոչ»- 5)

5. Ամաչո՞ւմ եք, երբ Ձեզ գովաբանում են Ձեր իսկ ներկայությամբ («այո» - 0, «ոչ» - 5)

6. Կարո՞ղ եք երկար ժամանակ միայնակ մնալ («այո» - 0, «ոչ» - 5)

7. Միանշանակ կապ տեսնո՞ւմ եք նյութական վիճակի եւ հոգեկան հարմարավետության միջեւ («այո» - 0, «ոչ»- 5)

8. Հաճա՞խ եք զգուշանում, որ կարող է վատագույնը պատահել («այո» - 0, «ոչ» - 5)

9. Դժվարանո՞ւմ եք սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ («այո» - 0, «ոչ» - 5)

10. Կարո՞ղ եք հակառակվել այն համայնքին, որտեղ ապրում եք («այո» - 5, «ոչ» - 0)

35-ից 50 միավոր - Դուք սիրում եք Ձեզ, նշանակում է՝ սիրում եք նաեւ ուրիշներին, ինչն էլ կանխորոշում է ձեր հաջողություններն ու կենսախնդությունը։ Դրա շնորհիվ շրջապատից դրական խթան եք ստանում։ Զգում եք Ձեր անհրաժեշտությունն ու համարում, որ կյանքն իմաստ ունի, ամեն դեպքում, կարող եք նրան անհրաժեշտ յուրօրինակ միտք հաղորդել։ Կարողանում եք գնահատել ուրիշների արժանիքները։ Ձեզ օգնում է նաեւ այն, որ Ձեզ արժանավայել ու պոտենցիալ հնարավորություններով անհատ եք զգում։

15-ից 30 միավոր - Դժվար է ասել՝ արդյո՞ք սիրում եք ինքներդ Ձեզ։ Հավանաբար հազվադեպ եք մտածում այդ մասին։ Դուք միշտ չէ, որ օգտագործում եք Ձեր կարողությունները՝ ուշադրություն դարձնելով սեփական, ինչպես նաեւ ուրիշների թուլությունների վրա։ Այդ կարող է Ձեր հանդեպ րոպեական ատելություն առաջացնել, անհնար դարձնել սեփական անձից շեղվելը, ուրիշներին սեր եւ ուշադրություն նվիրելը։

0-ից 15 միավոր - Դուք չեք սիրում ինքներդ ձեզ։ Սպասում եք, որ Ձեզ հետ վատ բան կկատարվի եւ խոստովանեք, որ Ձեր այդպիսի սպասումները հաճախ կատարվում են։ Լինում են պահեր, երբ ատում եք Ձեզ եւ արդյունքում սխալ որոշումներ կայացնում։ Փոխվելու ժամանակն է։ Մտածեք այդ մասին։

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE