12:59 11 մայիսի, 2014Գիշերը ուշ Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը հավաքեց 176 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Մրցույթի հաղթող դարձավ մորուքավոր տրանսվեստիտ, Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրսթը: Ռուսաստանցի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիին առանձնակի էր զայրացրել Ավստրիայի ներկայացուցչի հաղթանակը:
«Իսկ Եվրոպան թող մնա իր մորուքով՝ դատապարտվածության, ապոկալիպսիսի եւ մենակության խորհրդանիշով: Մենք իզուր ազատագրեցինք Ավստրիան: Դա դժոխային կրակ է, դա ապոկալիպսիսի կրակն է: Այնտեղ ոչ միայն նա, ամբողջ երիտասարդությունն է մորուքավոր»,- ասել է Ժիրինովսկին «Ռոսսիա 1» հեռուսաալիքի եթերում: