Ինչպես Ադրբեջանը խայտառակ եղավ «Եվրատեսիլ-2014»-ում

09:00   12 մայիսի, 2014

Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ը հավաքեց 174 միավոր՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստը:

Հերթական անգամ իրենց յուրահատկությամբ զարմացրեցին ադրբեջանական հեռարձակողները: Օ, ոչ, խոսքը չի գնում ժյուրիի ձայները գնելու մասին: Այս անգամ ադրբեջանցի հաղորդավարուհին եզրափակիչ փուլի փորձի ժամանակ հայտնեց, որ իրենց 10 միավորը գնում է Իռլանդիային: Բանն է, սակայն, որ Իռլանդիան չէր անցել եզրափակիչ փուլ:

Այն բանից հետո, երբ դանիացի հաղորդավարներն ուղղեցին սխալը եւ խնդրեցին կրկին հայտնել, թե ում է գնում 10 միավորը, ադրբեջանուհին առանց վարանելու նորից տվեց Իռլանդիայի անունը:



© NEWS.am STYLE