Ֆրանսիահայ 12-ամյա երաժիշտ Րաֆֆի Արտո. «Մենք հավատում էինք Արամ MP3-ին, եւ նա արդարացրեց մեր հույսերը»

12:44   12 մայիսի, 2014

Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը հավաքեց 174 միավոր եւ գրավեց 4-րդ հորիզոնականը: Երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը:

Ֆրանսիահայ հայտնի հրաշամանուկ, 12-ամյա երաժիշտ Րաֆֆի Արտոն, ով ավելի վաղ աջակցության խոսքեր էր ասել Արամին, կրկին սատարել է հայ երգչին:

«Մենք հավատում էինք Արամին, եւ նա արդարացրեց մեր հույսերը: Նա ամբողջությամբ տվեց այն, ինչ կարող էր: Մենք պետք է շնորհակալ լինենք, որ նա ներկայացրեց Հայաստանը: Կարեւոր չէ, թե որ տեղը նա զբաղեցրեց, կարեւոր չէ, մենք հաղթեցի՞նք, թե՞ ոչ: Կարեւորը՝ Եվրոպան ավելի ու ավելի շատ է իմանում մեր ազգի մասին: Մենք պետք է հպարտ լինենք, որ հայ ենք»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է երաժիշտը:



© NEWS.am STYLE