Ինչպես մեղրով ու հալվեով դիմակի օգնությամբ վերականգնել մազերը

20:08   13 մայիսի, 2014

Ավելի քան երեք հազար տարի մարդիկ հալվեն բուժիչ նպատակներով են օգտագործում: Դեռեւս հնագույն բուժակները հալվեի հյութով ու տերեւներով տարբեր հիվանդություններ էին բուժում: Զարմանալի չէ, որ այս բույսի օգտակար հատկությունները լայնորեն կիրառվում են ժամանակակից կոսմետոլոգիայում:

Հալվեի էքստրակտը ներառված է բազմաթիվ կոսմետիկ միջոցներում, այդ թվում՝ շամպուններում, բալզամներում, դիմակներում եւ մազերը վերականգնող այլ միջոցներում: Չոր, փշրվող եւ ճյուղավորվող մազերին կարող է օգնել բնական մթերքներով տնային դիմակները: Մասնավորապես, մեղրով եւ հալվեի հյութով դիմակը կարող է վերականգնել վնասված եւ չոր մազերը: Այդ մթերքները հիանալի ամրացնում են վարսերը, սնուցում ու խոնավացնում դրանք:

Հալվեից մեկ հատ փարթամ տերեւ պոկել, լվանալ, բնական կտորով փաթաթել եւ 10 օր թողնել սառնարանում: 10 օր անց հանել, աղալ կամ քերիչով անցկացնել, ստացված զանգվածը դնել մի քանի անգամ ծալած մառլյայի վրա եւ քամել:

1 թ/գ թարմ քամած հալվեի հյութը խառնել մեկ ճ/գ գդալ մեղրի եւ 1 թ/գ գերչակի յուղի հետ: Լավ խառնել եւ ստացված զանգվածը քսել չոր մազերին՝ զգուշորեն մերսելով արմատներն ու գլխամաշկը:

Գլուխը փաթաթել սրբիչով եւ պահել 30 րոպե, այնուհետեւ սովորական շամպունով լվանալ: Վերջում կարող եք մազերը երիցուկի թուրմով ցողել:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE