Նատալյա Վոդյանովան «խեղդվել է» ֆոտոսեսիայի ժամանակ

23:51   25 նոյեմբերի, 2012

Հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան նկարահանվել է օրիգինալ, բայց սարսափելի ֆոտոսեսիայում՝ W Magazine-ի դեկտեմբերի համարի համար: Վոդյանովայի հերոսուհին սեփական սենյակում ջրհեղեղի է հանդիպում: Շքեղ հագուստներ, հին ինտերիեր, ջուրը ծնկներից եւ հուսահատություն աչքերում:Վերջին լուսանկարում մոդելը «մահացած է»՝ դատարկ բաց աչքերով, ձեռքին մետաքսե ծածկոցը:

«Ինձ տրվող ամենահիմար հարցն է. «որն է Ձեր գեղեցկության գաղտնիքը»: Ես միշտ պատասխանում եմ, որ այն ոգու ուժն է, որը ես ստանում եմ այլոց հետ շփումներից: Միաժամանակ, ես չեմ փորձում բոլորին դուր գալ: Դա անհնար է»,-ասել է Նատալյա Վոդյանովան՝ Marie Claire Russia-ին տված հարցազրույցում:



© NEWS.am STYLE