«World Armenian Entertainment Awards». հայտնիներից ով ինչ մրցանակ ստացավ եւ այլ մանրամասներ

18:34   12 մայիսի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, մայիսի 11-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Palm springs» հանգստավայրի «Agua Galinete» խաղատան սրահում առաջին անգամ անցկացվել է «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունը։ 

Մրցանակաբաշխության արդյունքներով երգչուհի Սոֆի Մխեյանը հատուկ մրցանակի է արժանացել իր «Հայաստանի երգը» ստեղծագործության համար։


Երգիչ էրիկը նույնպես մրցանակ է ստացել։ Նրա «Առաջին ու միակ» երգը ճանաչվել է տարվա հիթ։

Մրցանակաբաշխության «տարվա լավագույն հեռուստանախագիծ» տիտղոսին արժանացել է «Կարգին սերիալը»։ Մրցանակը հանձնվել է Հայկ Մարությանին։

 

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությանը մասնակցել են նաեւ Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը, Անդրեն, Նազենի Հովհաննիսյանը եւ հայկական շոու-բիզնեսի մի շարք այլ ներկայացուցիչներ, որոնց մասին տեղեկություններ կներկայացնենք քիչ ավելի ուշ, իսկ այժմ ներկայացնում ենք լուսանկարներ՝ մրցանակաբաշխության ետնաբեմից։



© NEWS.am STYLE