Բեյոնսեի քույրը հարձակվել է Ջեյ Զիի վրա

11:02   13 մայիսի, 2014

Վերջերս Նյու Յորքում կայացավ Met Gala պարահանդեսը: Դրանից հետո Բեյոնսեի կրտսեր քույրը վիճել է երգչուհու ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ:

Ըստ TMZ.com-ի, Սոլանժ Նոուլզը որոշել է ռեփերի հետ հարաբերություններ պարզել հենց վերելակում: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է Սոլանժը Ջեյ Զիին հարվածում նախ պայուսակով, իսկ հետո՝ նաեւ ոտքով:

Չնայած թիկնապահի ջանքերին, Սոլանժը հասցնում է մի քանի անգամ հարվածել ռեփերին: Վերջինը հակահարձակման չի անցնում, այլ ձգտում է փրկել իրեն ու իր ճերմակ կոստյումը:

Բեյոնսե-կրտսերի եւ Ջեյ Զիի վիճելու պատճառն առայժմ անհայտ է:



© NEWS.am STYLE